Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացրել են հունիսի 13-ին։ Ժամը 22:50-ին մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում, թմրամիջոց տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդուն։
Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու՝ փաթեթներում մեթամֆետամին էր։
Տղամարդը նաև հայտնել է, որ երեք փաթեթ արդեն տեղադրել է, ու նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը։
Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված գործողություններով տեղադրված փաթեթներն ու տանը եղած մոտ 15 գրամ մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվել և առգրավվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



