Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ren.tv–ն «Ռուսաստանում ապրող հայերը ավելի հարուստ են, քան իրենց հայրենակիցները հայրենիքում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել են, որ երկիրը կարող է հեռացվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ երկու տարի չի վճարել իր անդամավճարները և չի մասնակցել զորավարժությունների։ Հիշեցնենք, որ մինչ հիմա ոչ ոք երբեք չի հեռացվել ՀԱՊԿ-ից։ Փաշինյանը անմիջապես պատասխանել է, որ իր համար միևնույնն է. եթե ՀԱՊԿ-ը չի օգնել պայքարել Ղարաբաղի համար, ապա ինչի՞ համար է այն, եթե ինչ-որ բան անելու լինի, Եվրամիությունը կօգնի ամրապնդել հայկական բանակը։

Իրականում դա ճիշտ չէ. ԵՄ-ն չի կռվի Երևանի համար։ Իսկ հայկական բանակի մարզումը... Ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում։ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ Հայաստանը կկորցնի այն միակ ռազմական կազմակերպությունը, որը կարող է օգնել իրեն։ Ի՞նչ իմաստով։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը պարզ էր, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը այդ տարածքը համարել էր Ադրբեջանի մաս և այնտեղ խաղաղապահներ էր տեղակայել՝ կանխելու, որ հայերն ու ադրբեջանցիները պարզապես միմյանց չսպանեն։ Սակայն Փաշինյանը պետք է հաշվի առնի 2022 թվականի հունվարի փորձը, երբ ՀԱՊԿ ստորաբաժանումները տեղակայվեցին Ղազախստանում և կարողացան կանխել «գունավոր հեղափոխությունը»։ Սա նրա համար կարևոր է, քանի որ Փաշինյանը չի կարողացել ապահովել ուժեղ ժողովրդական աջակցություն ընտրություններում։ Եվ եթե Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից, ապա նա կմնա ոչ միայն առանց արտաքին ռազմական օգնության, այլ նաև առանց ներքին աջակցության։ Ավելին, կբախվի այն շատ հզոր ներքին հակառակորդին, որին Փաշինյանն ինքը ստեղծեց՝ թույլ չտալով ռուսաստանաբնակ հայերին քվեարկել ընտրություններում։

Արտերկրից քվեարկությունը Հայաստանում արգելված է արդեն մի քանի տարի։ Որոշում պետք է կայացնեն միայն Հայաստանում բնակվող քաղաքացիները, և սկզբունքորեն դա ճիշտ է, շատ երկրներում է այդպես։ Սակայն կա մեկ «բայց». այդ ամենը վերաբերում է միայն ինքնիշխան երկրներին։ Իսկ եթե դուք ունեք մի երկիր, որը իր ՀՆԱ-ի 15 %-ը ստանում է ռուսաստանյան փոխանցումներից, եթե էներգետիկան, անշարժ գույքը, հեռահաղորդակցությունը, բանկային գործունեությունը և արտադրությունները վճարվում են Ռուսաստանում բնակվող հարուստ հայ գործարարների ուղարկած գումարներով, եթե Ռուսաստանն է այդ երկրի հիմնական արտահանման շուկան, ապա ռուսաստանաբնակ հայերը նույնպես իրավունք ունեն ընտրությունների միջոցով որոշել իրենց հայրենիքի ապագան։

Ավելին, եթե Հայաստանն ունի մոտ երեք միլիոն բնակչություն, իսկ Ռուսաստանում ապրում է մոտ երկու միլիոն հայ՝ ճիշտ այն թիվը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր Փաշինյանին ասել ապրիլին, ապա ընտրություններում ռուսաստանցի հայերին բացառելը պարզապես հիմարություն է։ Սակայն խնդիրն այն է, որ ռուսաստանցի հայերը, ընդհանուր առմամբ, համաձայն չեն Փաշինյանի գործողությունների հետ։ Եվ եթե նրանք քվեարկեին, ապա Փաշինյանը վարչապետի աթոռին նստելու փոխարեն ստիպված կլիներ կրկին լրագրող դառնալ։

Նայելով Forbes-ի վարկանիշային աղյուսակին՝ պարզվում է, որ Ռուսաստանում ապրող հայերն ավելի հարուստ են, քան Հայաստանում ապրող հայերը։ Ի վերջո, Հայաստանում ապրող հայերը նույնիսկ չեն ընդգրկված Forbes-ի վարկանիշային աղյուսակում։ Իսկ ահա Ալբերտ Ավդոլ յանը՝ ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ապրող, ունի յոթ միլիարդ կարողություն, որը գրեթե հավասար է Հայաստանի տարեկան բյուջեին։ Ընդ որում, Ռուսաստանը հարմարավետ է ոչ միայն հայ օլիգարխների, այլ նաև այն հայերի համար, ովքեր հեռու են օլիգարխ լինելուց, ուղղակի միջին խավ են, և դա կարելի է տեսնել շքեղ հայկական հարսանիքներում։

«Մենք այստեղ մեզ լավ ենք զգում, ավելի հարմարավետ ենք զգում։ Այնտեղ՝ Հայաստանում, աշխատավարձերն ավելի ցածր են, հնարավորություններն՝ էլ ավելի քիչ։ Ռուսաստանում հնարավորություններն ավելի շատ են, իսկ աշխատավարձերն ավելի բարձր», - ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Ռուսաստան տեղափոխվելուց հետո շատ հայեր դառնում են Հայաստանում մնացած իրենց հարազատների հիմնական ֆինանսական հենարանը։ Միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանի բնակիչները տարեկան Ռուսաստանից ստանում են մոտ 4 միլիարդ դոլարի փոխանցումներ։ Եվ դա այն դեպքում, որ Հայաստանի բյուջեն կազմում է 8 միլիարդ դոլար։

«Հայկական սփյուռքը երկրի տնտեսական քաղաքականության մաս է կազմում։ Դա այն մասն է, որի հետ աշխատում է Հայաստանի քաղաքական կառույցը։ Պատահական չէ, որ կա Սփյուռքի հարցերով հանձնակատար», բացատրել է ԱՊՀ ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

Ռուսաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը։ Այն ավելի մեծ է և ավելի հարուստ, քան Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը, այդ իսկ պատճառով ռուսաստանցի հայերն ավելի են հակված ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում։ «Ես կասեի, որ ներդրումների մոտավորապես 60-70 %-ը Ռուսաստանի քաղաքացիներից է։ Դե, հիմնականում, հավանաբար, հայերից, ովքեր ներդրումներ են կատարում այնտեղ։ Մենք այստեղ գումար ենք վաստակում, սակայն ներդրումներ ենք կատարում այնտեղ՝ ստեղծելով աշխատատեղեր։ Եվ դա է իրականությունը. եթե մենք աշխատատեղեր չստեղծեինք, այնտեղ ընդհանրապես ոչինչ չէր լինի», - ավելացրել է Աբրահամյանը։

Եվ զարմանալի չէ, որ Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիները պահանջում էին ազատություն ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի համար։ Այն ժամանակ, երբ Երևանի իշխանական քաղաքական գործիչները երազում են ԵՄ-ի մասին, Մոսկվայի շինհրապարակում, Սոչիի շուկայում կամ Կրասնոդարի գործարանի հաստոցի հետևում կանգնած ինչ-որ մեկը ապահովում է Հայաստանում ապրող սովորական հայերի գոյատևումը։ Այնուամենայնիվ, չնայած որոշ մարդիկ գոռում են, որ Հայաստանը կդառնա հակառուսական պետություն, բայց նրանց պատասխանը պարզ է. կապրենք՝ կտեսնենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank