ՌԴ-ի եւ Սիրիայի բանակի ավիահարվածները Հալեպում խանգարել են հումանիտար օգնությանը. Պան Գի Մուն
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի եւ սիրիական բանակի վրա Է բարդել պատասխանատվությունը Հալեպի նահանգում հումանիտար իրադրության վատաթրացման համար: Նրա պնդմամբ՝ մարտական գործողությունների ակտիվացումն սպառնում Է հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերի ձախողմամբ: Այս մասին, ասված Է գլխավոր քարտուղարի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղած նամակում, որի պատճենն ստացել Է ՏԱՍՍ-ը:
Պան Գի Մունը հայտնել Է, որ հումանիտար գործողությունների համար լուրջ խոչընդոտներ են ստեղծում նաեւ «կատաղի մարտական գործողությունները սիրիական կողմերի միջեւ» եւ Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների՝ շարունակվող ավիահարվածները» Ռիֆ Դիմաշքի, Հոմսի, Համայի, Լաթաքիայի եւ Դերաայի նահանգներում:
Պան Գի Մունի խոսքով՝ վերջին գնդակոծումներն ու ռմբահարումները «խորտակել են շատ սիրիացիների կյանքը» եւ «հանգեցրել վիթխարի թվով ներքին տեղահանված անձանց հայտնվելուն, որոնցից շատերը կդառնան փախստականներ»:



