Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իտալիայի իր գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։
Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը և շեշտել համաձայնագրով ստեղծված խաղաղությունը ամրապնդելու հնարավորությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։
Շվեյցարիայի կառավարությունից էլ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն Բյուրգենշտոկում՝ նախնական բանակցությունների համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



