Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե այրվի Ուկրաինան, կայրվի նաև ձեր Մոսկվան: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ հինգշաբթի գիշերը Պաշտպանության ուժերի կողմից Մոսկվայի նավթավերամշակման գործարանին հասցված կրկնակի հարվածը եղել է ռուս օկուպանտների կողմից Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքին հասցված հարվածի պատասխանը և ընդգծել է պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։
«Ինչ վերաբերում է Մոսկվային ուղղված մեր բացարձակապես արդարացի պատասխանին։ Դուք տեսնում եք՝ հաշվի առնելով Մոսկվայում առկա հակաօդային պաշտպանության երեք օղակները, մենք ասել ենք, որ հասնելու ենք դրանց։ Եթե Պուտինը չի ցանկանում ավարտել այս պատերազմը, ցանկանում է շարունակել, մենք լուռ չենք նստելու, պատասխանելու ենք։ Պատասխանը պետք է լինի ուժեղ և արդարացի։ Նրանք հարվածեցին մայրավանքին։ Մեր հանդիպման ժամանակ լրագրողների հետ մենք գտնվում էինք մայրավանքում, և ես բացարձակապես անկեղծ ասացի. Մենք պատասխան ենք պատրաստելու, և դուք դա կտեսնեք։ Կարծում եմ՝ դուք դա տեսնում եք», - հինգշաբթի օրը Բրյուսելում լրագրողներին ասել է Զելենսկին։
«Մենք չենք ցանկանում այս պատերազմը և երբեք չենք ցանկացել, և այդ մասին բոլորը գիտեն, գործընկերները գիտեն, և հաստատ չենք ցանկանում, որ Ուկրաինան այրվի թշնամու պատճառով: Բայց եթե այրվի Ուկրաինան, կայրվի նաև ձեր Մոսկվան։ Հետևաբար, մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ժամանակն է վերջ դնել ագրեսիային, ժամանակն է վերջ դնել այս պատերազմին», - հավելել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ այսօր
Հետևեք մեզ՝ այստեղ



