Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանն Իսրայելին և մյուս շահագրգիռ կողմերին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:
«Այս պատասխանատու պահին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Իսրայելը, պետք է գործեն՝ ղեկավարվելով տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերով: Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն առաջին փուլի համաձայնությունների իրականացմանը և երկրորդ փուլի բանակցությունների առաջ մղմանը, այլ ոչ թե գործողություններ, որոնք կխոչընդոտեն այդ գործընթացը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը նաև ընդգծել է Չինաստանի պատրաստակամությունը՝ «շարունակելու օգտագործել իր ազդեցությունը և համագործակցել միջազգային հանրության հետ՝ անդուլ ջանքեր գործադրելով Մերձավոր Արևելքում հաստատուն խաղաղության և կայունության հասնելու համար»:
Հետևեք մեզ՝ այստեղ



