Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ընդգծվել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը տարածաշրջանի լոգիստիկ ներուժի լիարժեք կիրարկման համար:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և դրան նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:
Հետևեք մեզ՝ այստեղ



