Մեսիի ընտանիքի հայտարարությունը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ընտանիքը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստի հոր առողջական խնդիրների առիթով։
«Մեսիի ընտանիքը հայտնում է, որ այս պահին Խորխե Մեսին ունի առողջական խնդիրներ։ Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վերականգնվում է, նրա վիճակը լավանում է։
Վերջին ժամերին տարածվող սպեկուլյատիվ լուրերի ֆոնին, ընտանիքը ցանկանում է դժգոհություն հայտնել մասնավոր ընտանեկան գործի վերաբերյալ հարգանքի, շրջահայեցության բացակայութան առիթով։
Ցանկանում ենք նշել, որ միայն մերձավոր բարեկամներն են տիրապետում Խորխե Մեսիի առողջական վիճակի մասին ճիշտ ինֆորմացիայի։ Այլ աղբյուրներից տարածվող լուրերը չեն կարող համարվել արժանահավատ եւ ճիշտ։ Խնդրում ենք լինել պատասխանատու եւ մարդասեր։ Մարդու առողջությունն ու հոգեկան հանգստությունը չի կարող լինել լրատվամիջոցների կողմից անպատասխանատու հետաքրքրության առարկա։
Անկեղծորեն գնահատում ենք սիրո, հարգանքի եւ հոգատարության դրսեւորումները, սակայն խնդրում ենք հարգել մասնավոր կյանքը, գաղտնիությունը եւ Խորխե Մեսիի անձնական կյանքը։
Կարեւոր տեղեկությունները կտրամադրի ընտանիքը։ Շնորհակալ ենք ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ալժիրին խփած առաջին գոլից հետո Մեսին արտասվել էր։ Արգենտինական մամուլը գրել էր, որ հուզականության պատճառը եղել է հոր հիվանդությունը։ Մեսին այդ խաղում էր դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ առաջին անգամ 6 աշխարհի առաջնություններում։ Արգենտինան հաղթել էր 3:0 հաշվով։
Հետևեք մեզ՝ այստեղ



