Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոցիալական ցանցերում տարածվել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է խոշոր չափերի օձ։ Ըստ հրապարակման՝ օձը նկատվել է Գառնի համայնքում՝ բնակչի ամառանոցային տարածքում։
Տեսանյութը մեծ արձագանք է ստացել օգտատերերի շրջանում, քանի որ վերջին շրջանում Հայաստանի տարբեր բնակավայրերից հաճախակի են հաղորդումներ ստացվում խոշոր օձերի հայտնաբերման մասին։ Մասնագետները նշում են, որ տաք եղանակի և բնական միջավայրի փոփոխությունների հետևանքով սողուններն ավելի ակտիվ են դառնում և հաճախ մոտենում են բնակելի տարածքներին։
Տեսանյութը հրապարակած օգտատերը քաղաքացիներին հորդորում է օձի հանդիպելու դեպքում խուճապի չմատնվել, չանել կտրուկ շարժումներ, դանդաղ հեռանալ տարածքից և անմիջապես զանգահարել 112։
Past.am-ը հիշեցնում է, որ օձերի մեծ մասը մարդկանց վրա չի հարձակվում առանց պատճառի, սակայն ցանկացած հանդիպման դեպքում անհրաժեշտ է պահպանել զգուշավորություն և չփորձել ինքնուրույն բռնել կամ վնասազերծել կենդանուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



