Հունգարիան Իրանի հետ կհամագործակցի ատոմային Էներգետիկայի բնագավառում
INTERNATIONAL NEWSՀունգարիան հանդես Է եկել ատոմային Էներգետիկայի բնագավառում Իրանի հետ համագործակցությունը շարունակելու առաջարկությամբ: Այդ մասին, ինչպես փետրվարի 19-ին հաղորդել Է իրանական IRNA գործակալությունը, հայտարարել Է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյեն:
Գործակալության տվյալներով՝ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ կայացած հանդիպմանը Շեմյենը նշել Է, որ «բոլորին լավ հայտնի Է Իսլամական Հանրապետության կարեւոր կարգավիճակը»:
Փետրվարի 18-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ Իրանը ցանկանում Է Հունգարիայի հետ համատեղ մշակել եւ արտադրել 25-ից մինչեւ 100 մեգավատ հզորությամբ միջուկային ռեակտորներ: «Մենք մտադիր ենք ամբողջովին օգտագործել այդ գործարքի ֆինանսական եւ տեխնիկական բոլոր հնարավորությունները, ներառյալ խաղաղ ատոմի զարգացման ձգտումը»,-գործակալությունը մեջբերում Է Սալեհիի խոսքը, որը հասցեագրված Էր Շեմյենին:
Ռեակտորների իրացման պոտենցիալ շուկաներ են դիտվում Ասիայի եւ Աֆրիկայի երկրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



