Հայաստանն ու Բելառուսը խորացնում են հարաբերությունները մի շարք ոլորտներում
INTERNATIONAL NEWSԵրևանում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը: Դրա ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն ստորագրել են նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղություններն ու քայլերը:Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, նախարարները խոսել են արդյունաբերության տարբեր ճյուղերի, էներգետիկայի, գյուղատնտեսության, մշակույթի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գիտատեխնիկական, արտակարգ իրավիճակների և տարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարների մասին:
Նիստի արդյունքում ստորագրվել է ևս մեկ փաստաթուղթ. ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
2015 թվականին Հայաստանից Բելառուս արտահանվել է 5 միլիոն 461.8 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, Բելառուսից ներմուծվել է 33 միլիոն 787.6 հազար ԱՄՆ դոլարի բելառուսական ծագման ապրանք, 14 միլիոն 643.5 հազար ԱՄՆ դոլարի էլ այլ երկրի արտադրանք:
Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2000 թվականին Մինսկում:



