Ճապոնիայում հողմաԷներգիայի արտադրությունը կհավասարվի 10 միջուկային ռեակտորի հզորությանը
INTERNATIONAL NEWSՃապոնիան պլանավորում Է մինչեւ 2020 թվականն զգալիորեն ավելացնել հողմագեներատորների թիվը՝ այդ ինդուստրիայի զարգացման մեջ ներդնելով տասնյակ միլիարդավոր իեն: Ինչպես փետրվարի 19-ին հաղորդել Է երկրի առաջատար գործարար հրատարակությունը՝ «Նիկեյ»-ը, մինչեւ 2020 թվականը Ճապոնական հողմաԷլեկտրակայաններում արտադրվող Էներգիայի ընդհանուր ծավալները կհավասարվեն 10 միջուկային ռեակտորների հզորությանը:
Նշվում Է, որ Ճապոնիայի երկու առաջատար արտադրողները՝ Eurus Energy Holdings-ը եւ J-Power-ը, մտադրվել են նոր հողմակայանների կառուցման գործում ներդնել 60-ական մլրդ իեն (ներկայիս փոխարժեքով՝ 528 մլն դոլար): Այս կորպորացիաներին բաժին Է ընկնում Ճապոնիայի ամբողջ հողմաԷներգետիկայի մոտավորապես մեկ երրորդը:
ՀողմաԷներգիայի միջազգային ասոցացիայի (WWEA)՝ անցյալ տարվա վերջին հրապարակված զեկույցում նշվում Է, որ հողմաԷլեկտրակայանները 2015 թվականին մարդկության պատմության մեջ առաջին անգամ իրենց միագումար հզորությամբ գերազանցել են մոլորակի վրա եղած ատոմային Էլեկտրակայաններին:
Անցյալ տարի հողմակայանների միագումար հզորությունը գերազանցել Է 400 մլն կիլովատը: Մոլորակի վրա գործող բոլոր ատոմակայանների այդ ցուցանիշը 352,3 մլն կիլովատ Է: Սակայն ատոմակայաններն իրականում երկու երրորդով ավելի շատ Էներգիա են արտադրում, քան հողմակայանները, որոնք կարող են պարապուրդի մատնվել քամու բացակայությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



