Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի բերի զորքերը հարավային Լիբանանից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը կարձագանքի Լիբանանում իր ուժերի դեմ շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից իրականացվող ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ իսրայելական զորքերը մտադիր չեն դուրս գալ հարավային Լիբանանից։
Նա ասել է, որ այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ Լիբանանի վրա գիշերը տեղի ունեցած հարվածներից հետո ստեղծված իրավիճակը գնահատելու համար։ «Իմ հրամանը բյուրեղյա պարզ է. Իսրայելը չի հանդուրժի մեր զինվորների կամ մեր տարածքի վրա հարձակումները, և մենք կստիպենք «Հեզբոլլահին» շատ բարձր գին վճարել այդ հարձակումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակը միջոցներ կձեռնարկի՝ կանխելու մեր ուժերին և մեր տարածքին սպառնացող ցանկացած սպառնալիք», - ասել է Նեթանյահուն՝ ըստ վարչապետի գրասենյակի։
«Իսրայելը կմնա հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ Իսրայելի հյուսիսային բնակավայրերը պաշտպանելու համար», - հավելել է վարչապետը։
Հետևեք մեզ՝ այստեղ



