Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ Բրյուսովից

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի բուհերում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության գործընթացը։ Առաջին փուլի շրջանակում մի շարք համալսարաններում փաստաթղթերի ընդունման ժամկետներն արդեն մոտենում են ավարտին․ որոշ բուհեր դիմումների ընդունումը սկսել են հունիսի 1-ից, մյուսները՝ հունիսի 5-ից կամ 8-ից։

Սակայն ընդունելության գործընթացում առկա են մի շարք տարակուսելի հանգամանքներ, որոնք հարցեր են առաջացնում դիմորդների շրջանում։

Խնդիրն այն է, որ 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման՝ պետության կողմից լրիվ փոխհատուցվող տեղերի ցանկը կառավարությունը հաստատել է միայն հունիսի 11-ին։ Թվում է՝ սա սովորական վարչական ընթացակարգ է, սակայն որոշ բուհերի գործողությունները լրացուցիչ հարցեր են ծնում։

Օրինակ՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համապատասխան հայտարարությունը կայքում և սոցիալական հարթակներում հրապարակել է միայն հունիսի 18-ին։ Առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա․ կառավարության որոշումից մեկ շաբաթ անց բուհը տեղեկացնում է ընդունելության մասին։ Սակայն հայտարարության բովանդակությունն արդեն այլ պատկեր է ներկայացնում։

Հրապարակված տեղեկության համաձայն՝ անվճար տեղերի համար դիմումները ընդունվում են հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը։ Այսինքն՝ ստացվում է, որ դիմումների ընդունման գործընթացը սկսվել էր դեռևս հայտարարության հրապարակումից մոտ երկու շաբաթ առաջ։ Ավելին, հայտարարությունը հրապարակվել է ժամկետի ավարտից ընդամենը երկու օր առաջ, իսկ հաշվի առնելով, որ հունիսի 20-ը շաբաթ օր է, փաստացի շատ դիմորդներ տեղեկությունը ստացել են վերջին պահին։

Սա բնականաբար մի շարք հարցերի տեղիք է տալիս։ Եթե 55 անվճար տեղերի համար մրցույթն արդեն ընթացքի մեջ էր, ապա ովքեր և ինչպե՞ս էին տեղեկացել դրա մասին։ Ինչպե՞ս են դիմումները ներկայացվել մինչև պաշտոնական հայտարարության հրապարակումը։ Առավել ևս, որ մեզ դիմած մի շարք քաղաքացիներ պնդում են՝ դեռ հունիսի սկզբից զանգահարել են համալսարան և հետաքրքրվել ընդունելության մանրամասներով, սակայն ստացել են պատասխան, թե հայտարարությունը կհրապարակվի սահմանված կարգով և համապատասխան ժամկետներում։

Այս հանգամանքները դժվար է անտեսել, քանի որ դրանք կարող են կասկածներ առաջացնել ընդունելության գործընթացի թափանցիկության վերաբերյալ։

Համեմատության համար նշենք, որ այլ բուհեր գործընթացն իրականացրել են ավելի կանխատեսելի և հրապարակային ձևով։ Օրինակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանը առաջին փուլի դիմումների ընդունումը սկսել է հունիսի 15-ից և նախապես հրապարակել է համապատասխան հայտարարությունը։ Նույն մոտեցումն է կիրառվել նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ ընդունելության մասին տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 12-ին։

Այս ամենի ֆոնին առաջանում է հիմնական հարցը՝ արդյո՞ք բոլոր դիմորդները հավասար հնարավորություններ են ունեցել տեղեկանալու և մասնակցելու պետական պատվերով մագիստրատուրայի ընդունելությանը, թե՞ որոշ բուհերում տեղեկատվությունը հասանելի է եղել սահմանափակ շրջանակների համար դեռևս պաշտոնական հրապարակումից առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds