Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում է
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում երկուշաբթի օրվա համար երկրի տարածքի մոտավորապես կեսի, այդ թվում՝ Փարիզի, համար հայտարարվել են ուժեղ շոգի կարմիր նախազգուշացումներ՝ պատմական առավելագույններին մոտեցող ծայրահեղ ջերմաստիճանների ալիքի ֆոնին, հայտնում է BBC News-ը։
Կիրակի օրը հարավարևմտյան Բորդո քաղաքում ջերմաստիճանը հասել է 40°C-ի (104°F)։ Օդերևութաբանների կանխատեսմամբ, շոգի գագաթնակետը սպասվում է երկուշաբթի։ Վտանգի կարմիր մակարդակն ընդգրկում է Արևմտյան և Կենտրոնական Ֆրանսիայի զգալի մասը, մինչդեռ բազմաթիվ այլ շրջաններ գտնվում են նարնջագույն նախազգուշացման ներքո։
Ֆրանսիական իշխանությունները նաև սահմանափակումներ են մտցրել հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործման վրա՝ Fête de la Musique ամենամյա երաժշտական փառատոնի ընթացքում, որը ավանդաբար միլիոնավոր մասնակիցներ է հավաքում ամբողջ երկրով մեկ։ Մասնավորապես, պետության և նրա կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների շրջանակում արգելվել է ալկոհոլի մատուցումը։
Կառավարության տվյալներով, նման միջոցները միտված են արտակարգ և բժշկական ծառայությունների աշխատանքի պահպանմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը ծայրահեղ շոգի պայմաններում։
Նմանատիպ միջոցներ ձեռնարկվում են նաև Եվրոպայի այլ երկրներում․ Իտալիայում կարմիր նախազգուշացումներ են հայտարարվել ութ քաղաքում, այդ թվում՝ Բոլոնիայում, Ֆլորենցիայում, Միլանում և Թուրինում, իսկ Իսպանիայում օդերևութաբանական ծառայությունները նույնպես սահմանել են վտանգի կարմիր և նարնջագույն մակարդակներ՝ երկրի տարածքի զգալի մասում մինչև 40°C ջերմաստիճանի կանխատեսմամբ։
Météo-France-ի տվյալներով, Ֆրանսիայի բնակչության մոտ երեք քառորդին ընդգրկած շոգը կարող է պահպանվել անորոշ ժամանակով։ Հետևանքները մեղմելու համար Փարիզում որոշվել է գիշերները բաց պահել այգիներն ու պուրակները։
Իշխանությունները ներկայիս շոգի ալիքը բացատրում են Սահարայից եկող տաք օդի ներհոսքով, որը արգելափակում է սառը օդային զանգվածների շրջանառությունը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



