Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանում և Գյումրիում հունիսի 22-28-ը կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

2025-ին մեկնարկած SumMeet4Kids ծրագիրը այս տարի կանցկացվի Գյումրիում՝ ներգրավելով մանկական և պատանեկան տարիքի պարողներին Արթուր Գալիմուլինի (Ղազախստան) և Մաքսիմ Մինկոյի (Ռուսաստան) ղեկավարմամբ։ Աշխատարանների ընթացքում ստեղծված ներկայացումը կցուցադրվի Գյումրիում։ Երեխաները կմասնակցեն վարպետաց դասերի և կներկայացնեն իրենց աշխատանքները։ 

Հունիսի 23-ին տեղի կունենա երկու պրեմիերա ․ Սանկտ Պետերբուրգի «Կաննոն դանս» ժամանակակից թատրոնը կներկայացնի «Ֆրեյա. Սիրո պարադիգմը» (Լիլիթ Հակոբյան, Գերմանիա) և «Թիթեռ» (Յո Ստրոմգրեն, Նորվեգիա) ներկայացումները։

«Ֆրեյա. Սիրո պարադիգմը» Լիլիթ Հակոբյանի նոր աշխատանքն է, որտեղ սերը դառնում է ոչ թե զգացմունք, այլ ուժ՝ Վտանգավոր, Փրկող, Հեղափոխական։ Ի՞նչ է սերն այսօր։ Քնքշություն, թե՞ զենք։ Փրկություն, թե՞ մարտադաշտ։ Վախի, օտարացման և կործանման աշխարհում սիրելու ունակությունն ինքնին դառնում է դիմադրության ակտ։ Իր հերթին  «Թիթեռ»-ի հեղինակ նորվեգացի պարուսույցի պարային լեզուն չի հնազանդվում բանավոր նկարագրության: Ինտուիցիան, խորաթափանց հումորը և անսպասելի սյուժեներ ստեղծելու ունակությունը՝ սրանք այս համաշխարհային ճանաչում ունեցող վարպետի եզակի ձեռագրի վկայություններից են։

Նախատեսված է «Հայկական պարադիտում» (Armenian Showcase) ծրագրի ներկայացում, որը տեղի կունենա հունիսի 27-ին Փոքր թատրոնի, իսկ հունիսի 28-ին՝ ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի բեմերում:

«Կինոպար» նախագծի շրջանակներում կցուցադրվեն միանգամից երեք՝ «Կոմիտասի երգերը», «Ի լույս հազար» և «Աշերա» ֆիլմերը։ 

«Կոմիտասի երգերը» ֆիլմ-ներկայացումը նկարահանվել է Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Սեւանա լճում և լեռներում: Ֆիլմը թվայնացվում է ժապավենից: 

 «Ի լույս հազար»-ը ֆիլմ-ներկայացում է մարդու ներքին պայքարի, բնության անբացատրելի ուժերի և ինքն իրեն գտնելու ճանապարհի մասին։ Երբ մարդը բախվում է իր սահմաններին, կորցնում է իր իրական դիմագիծը և հայտնվում սեփական վախերի ու բնազդների ազդեցության տակ, սկսվում է ամենակարևոր պայքարը՝ պայքարը ինքն իր հետ։ Բազմաթիվ մոլորված ճանապարհների մեջ նա փնտրում է միակ ուղին՝ դեպի լույս։

Փառատոնի ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև մեկանգամյա հատուկ ցուցադրությունը՝ հիմնված Միխայիլ Կորոլի «Սուրբ Աշերայի երգերը» պոեմի վրա։ Ստեղծագործությունը վերաիմաստավորում է մոնոթեիզմի ձևավորումը հին Քանանում, իսկ բեմական տարբերակում, որի խորեոգրաֆն է Աննա Օզերսկայան, պատմությունը ներկայացվում է որպես զգայական և հակասական ալեգորիա՝ հավասարակշռելով իռոնիան և անկեղծությունը։ Ներկայացման մեջ ներգրավված են 12 միջազգային պարողներ, նկարահանումները իրականացվել են Շվեդիայում, իսկ երաժշտական հիմքում գտնվում է Լեոնիդ Ֆյոդորովի և Իգոր Կրուտոգոլովի «Աշերա» ալբոմը։ 

Փառատոնի նպատակն է՝ խթանել ժամանակակից պարի կայուն զարգացումը Հայաստանում՝ միջազգային համագործակցության, կրթական ծրագրերի և մշակութային տարածքների հասանելիության ընդլայնման միջոցով՝ հատկապես ներգրավելով պատանի ստեղծագործողներին, երիտասարդ պարողներին և տարածաշրջանային համայնքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder