ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ՄԱԿ-ի պետական ծառայությունների աշխատողների օր
Միջազգային օլիմպիական օր
Լիտվա՝ Լիգոյի օր
Լյուքսենբուրգ՝ Մեծ հերցոգի օր
Իսպանիա՝ Սուրբ Խուանի տոնակատարության օր
Մոլդովա՝ Պետական ինքնիշխանության հռչակման օր
Էստոնիա՝ Հաղթանակի օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1879 – ծնվել է քիմիկոս Ստեփան Ղամբարյանը։
1923 – ծնվել է սոցիոլոգ, քաղաքագետ և պատմաբան Մանուել Սարգսյանցը։
1934 – ծնվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը։
1946 – Հայ հայրենադարձների առաջին մեծ խումբը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում, որտեղից գնացքներով տեղափոխվել է Հայաստան։
1953 – ծնվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան։
1956 – վախճանվել է սփյուռքահայ նշանավոր գրող Մայքլ Արլեն։
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարավաֆրիկյան Հանրապետություն-ի հետ։
1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ԼՂՀ զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Աղդամ քաղաքի վրա։
2002 – վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Մկրտիչ Սարգսյան։
2004 – վախճանվել է նկարիչ Վահան Խորենյան։
2006 – Երևանում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը։
2011 – Ռուսաստանը վավերացրել է Հայաստանի 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը։
2013 – Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երրորդ սերնդի (3G) շարժական ինտերնետային ցանց։
2015 – լուսաբացին ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց իրականացնող «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։
2020 – վախճանվել է երգիչ Արթուր Ումրոյան։
2021 – Ստեփանակերտում անցկացվել է հանրահավաք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան-ի հրաժարականի պահանջով։
2023 – ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ–Հայաստան միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
ԱՇԽԱՐՀ
718 – Աուստուրիայում տեղի է ունեցել Կովադոնգի ճակատամարտը, որը համարվում է Ռեկոնկիստիա-ի սկիզբը։
1750 – ծնվել է ֆրանսիացի թեոլոգ և միներալոլոգ Դեոդա դե Դոլոմյե, որի անունով է կոչվել դոլոմիտ հանքանյութը։
1771 – Իսպանիայում առաջին անգամ ցլամարտի ժամանակ զոհվել է մատադոր Խոսե Կանդիդո Էկսպոզիտոն։
1803 – Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրել է առաջին շոգենավը։
1828 – Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Կարսի թուրքական կայազորը հանձնվել է ռուսական զորքերին։
1846 – Ադոլֆ Սաքսը ստացել է սաքսոֆոնի արտոնագիրը։
1852 – վախճանվել է ռուս նկարիչ Կարլ Բրյուլով, «Պոմպեյի վերջին օրը» կտավի հեղինակը։
1865 – ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։
1868 – Քրիստոֆեր Լեթեմ Շոուլզը արտոնագիր է ստացել տպագրական մեքենայի համար։
1888 – Ֆրանսիայի Լիլ քաղաքում առաջին անգամ հնչել է «Ինտերնացիոնալը»։
1889 – ծնվել է ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովա։
1894 – ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեը։
1912 – ծնվել է մաթեմատիկոս, տրամաբան և ինֆորմատիկայի առաջամարտիկ Ալան Թյուրինգը։
1936 – ծնվել է ամերիկացի գրող Ռիչարդ Բախը։
1944 – խորհրդային զորքերը սկսել են «Բագրատիոն» ռազմական օպերացիան։
1956 – Գամալ Աբդել Նասերը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։
1972 – ծնվել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։
1998 – աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում։
2004 – Ճապոնիան թույլատրել է մարդկային էմբրիոնների կլոնավորումը գիտահետազոտական նպատակներով։
2016 – Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հանրաքվեում կողմ են արտահայտվել երկրի՝ Եվրամիությունից դուրս գալուն։
2023 – Ռուսաստանում սկսվել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ապստամբությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



