Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռմբարկուն։ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան անմասն չի մնացել այս պատմական իրադարձությունից:
ԱԱ-2026-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Ավստրիայի հավաքականի դեմ խաղի 39-րդ րոպեին Մեսսին գրավեց մրցակցի դարպասը: Այս գոլը լեգենդար արգենտինացու համար 17-րդն էր Մունդիալներում (ընթացիկ մրցաշարում արդեն 4-րդը): Այս ցուցանիշով Մեսսին գերազանցեց Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Քլոզեի ռեկորդը (16 գոլ), որն անսասան էր թվում տարիներ շարունակ:
«Պատմությունը կերտվեց. Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է»,- նշված է ՖԻՖԱ-ի՝ X սոցիալական ցանցի պաշտոնական էջում արված հայտարարության մեջ:
Նշենք, որ Ավստրիայի դեմ խաղն ընթանում է ԱՄՆ Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքի «Էյ-Թի-էնդ-Թի» մարզադաշտում: Մեսսիի խփած գնդակի շնորհիվ արգենտինացիները հաղթում են 1:0 հաշվով: Հանդիպումը սպասարկում է եգիպտոսցի մրցավար Ամին Օմարը:
Հետևեք մեզ՝ այստեղ



