Եվրոպոլը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչություն իրականացնելու ԻՊ-ի պլանների մասին
INTERNATIONAL NEWSԵվրոպոլը նախազգուշացնում Է Եվրոպայում ընդգրկուն ահաբեկչական գործողություններ իրականացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլանների մասին: Այդ մասին ԵՄ-ի ոստիկանական ծառայության տնօրեն Ռոբ Ուեյնրայթը հայտարարել Է հարցազրույ ցում, որը փետրվարի 19-ին հրապարակվել Է «Նոյե օսնաբրյուքեր ցայտունգ» թերթում:
«Եվրոպան ներկայում կանգնած Է վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում ամենամեծ ահաբեկչական սպառնալիքի առջեւ»,- ասել Է նա:
Եվրոպոլի գնահատմամբ՝ եվրոպական երկրների 3-ից մինչեւ 5 հազար քաղաքացիներ, որոնք պատրաստություն են անցել ահաբեկիչների ճամբարներում, վերադարձել են հայրենիք: «Օտարերկրյա այս զինյալների աճող թիվը միանգամայն նոր մարտահրավերներ Է ստեղծում ԵՄ-ի անդամ պետությունների համար»,-նախազգուշացրել Է Ուեյնրայթը: Նա ընդգծել Է, որ վտանգը բխում Է ինչպես իսլամիստների խմբերից, այնպես Էլ ինքնուրույն գործող ծայրահեղականներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



