ԿԺԴՀ-ի ղեկավարն անձամբ Է պարգեւներ հանձնել կրող հրթիռի եւ արբանյակի ստեղծողներին
INTERNATIONAL NEWSՏիեզերքի յուրացումը երկրամերձ տարածության ուսումնասիրման հնգամյա պլանի ռազմավարական խնդիրն Է: Այդ մասին, հայտարարել Է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ «Մանսուդե» Համագումարների պալատում ելույթ ունենալով մի խումբ գիտնականների ու տեխնոլոգների պարգեւատրմ ան արարողությանը, մարդիկ, որոնք մասնակցել են կրող հրթիռի արձակման նախապատրաստմանը՝ «Կվանմյոնսոն-4» («Փայլող աստղ-4») արբանյակով:
Ինչպես փետրվարի 19-ին հայտնել Է ԿԿՀԳ (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն) լրատվական գործակալությունը, հատկապես աչքի ընկածներին շնորհել են ԿԺԴՀ-ի Հերոսի կոչում՝ հանձնելով «Մուրճ եւ մանգաղ» ոսկե մեդալ, ինչպես նաեւ Առաջին աստիճանի պետական դրոշի շքանշան:
Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) առաջին քարտուղար, Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահն ընդգծել Է, որ երկրի ղեկավարությունը «գնահատում Է կուսակցությանն ու հեղափոխությանը հավատարիմ գիտնականների ու տեխնոլոգների հայրենասիրությունը»: Պետության ղեկավարը կոչ Է արել նրանց՝ ավելի շատ արբանյակներ դուրս բերել ուղեծիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



