Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայի ազգային հավաքականը այսօր՝ հունսի 23-ին ուրախացրեց իր երկրպագուներին՝ ԱԱ-2026-ի շրջանակում 5-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ արժանի պատասխան տալով բոլոր նրանց, որոնք քննադատում էին իրեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ գրանցված ոչ-ոքիից (1-1) հետո։
Ուզբեկստանի դեմ հանդիպման ավարտից անմիջապես հետո 41-ամյա հարձակվողը տեսախցիկի առաջ մի քանի անգամ կրկնել է նույն արտահայտությունը։ «Ես վերադարձա՛, ես վերադարձա՛»,- բղավել է Ռոնալդուն՝ ամենայն հավանականությամբ իր խոսքն ուղղելով քննադատներին։
Նշենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի երկու տուրից հետո Պորտուգալիայի հավաքականն իր ակտիվում ունի 4 միավոր։ Այժմ «սելեսաոն» պետք է նախապատրաստվի Կոլումբիայի դեմ հաջորդ կարևոր հանդիպմանը, որը կկայանա հունիսի 28-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



