Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում 70-ամյա Բրենդա Դոյչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ քննության ընթացքում ի հայտ են եկել տեղեկություններ, որ նա իր որդեգրած դեռահաս դստերը փաստացի փոխանցել է այլ մարդկանց՝ կապիկի դիմաց, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Daily Mail-ին։
Ըստ հրապարակման՝ կինը դեռահաս աղջկան առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության տեղափոխել է մեկ այլ նահանգ։ Դեպքի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ դպրոցական վարչակազմը սկսել է պարզել աշակերտուհու երկարատև բացակայությունների պատճառները։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջիկը մի քանի անգամ տեղափոխվել է տարբեր խնամատար ընտանիքներ և, ի վերջո, հայտնվել է մի ընտանիքում, որը չի կարողացել ապահովել նրա պատշաճ խնամքն ու անվտանգությունը։
Բացի այդ, քննության շրջանակում հնչել են նաև բռնության վերաբերյալ մեղադրանքներ։ Դեռահասի խոսքով՝ նա տարիներ շարունակ ենթարկվել է ֆիզիկական բռնության իր որդեգրող մոր կողմից։
Գործը լայն հանրային արձագանք է ստացել այն բանից հետո, երբ վկաներից մեկը հայտնել է, որ Դոյչը աղջկան փոխանակել է կապիկի հետ։ Իրավապահ մարմինները շարունակում են գործի հանգամանքների քննությունը։
Եթե մեղադրանքներն ապացուցվեն, կնոջը կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։
Հետևեք մեզ՝ այստեղ



