Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա Կոստանյան
BLOGՄինչև սրանք (նիկոլ & co-ն) էստեղ «ծիրան-վարդ-կակաչ-բիբար» են խաղացնում Եվրոպայի հետ միասին, Ադրբեջանը ժամանակ չի կորցնում. ընդամենը օրեր առաջ երբեմնի հայկական Նախիջևանում կայացել է փառատոն՝ «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» անունով, որը վերագրվում է Հայաստանին տարածքին (ուշադիր նայեք քարտեզին)։ Ճիշտ է, կգտնվեն ոմանք, որ կհարձակվեն ու կասեն «հերիք է մարդկանց վախեցնեք», իսկ այդ ընթացքում իշխանամերձ սազանդարներն ու պրոպագանդիստները կշարունակեն հայ ժողովրդի՝ «խաղաղության» սին խոստումներին հավատացող հատվածին խաբել, մոլորեցնել ու պահել «լավ ապրելու» էքստազի մեջ։
Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ժողովրդի դեմ օգտագործվող դավադիր թմրանյութ, որն ամենօրյա դոզավորմամբ ներարկում են մարդկանց, ժամանակ շահում ադրբեջանական շարունակական զավթողական պլանների իրագործման համար։
Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել....
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



