66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնուն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում 66-ամյա կինը մեղադրվում է իր նախկին զուգընկերոջ սպանության և նրա մարմինը շուրջ 11 ամիս թաքցնելու համար, հայտնում է հայտնում է Past.am-ը՝ հղում անելով BBC News-ին։
Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ Ըստ քննության տվյալների՝ Արևմտյան Միդլենդսից 62-ամյա ինժեներ Ռոբերտ Քելեթը այցելել է իր նախկին զուգընկերոջ՝ Շերիլ Դաունսի տունը, որը գտնվում է Հայ Ուայքոմբ քաղաքում։ Թեև նրանք արդեն բաժանվել էին, Քելեթը շարունակում էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել կնոջը։
Մեղադրող կողմի ներկայացմամբ՝ նրանց միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Քելեթը գտնվել է զուգարանում։ Այդ պահին Դաունսը, ենթադրաբար, ծանր առարկայով մի քանի անգամ հարվածել է տղամարդու գլխին՝ պատճառելով գանգի ծանր վնասվածքներ։ Երբ նա ընկել է հատակին, կինը շարունակել է հարվածել նրան։
Ստացած վնասվածքները մահացու են եղել, և Քելեթը մահացել է՝ գիտակցության չգալով։
Քննության տվյալներով՝ սպանությունից հետո Դաունսը թաքցրել է մարմինը, իսկ հաջորդ օրը նույնիսկ օգտվել է զոհի բանկային քարտից՝ գինի և ծխախոտ գնելու համար։ Երբ Քելեթի գործատուն հայտնել է նրա անհետացման մասին, ոստիկանները այցելել են կնոջ տուն, սակայն նա հրաժարվել է նրանց ներս թողնել՝ պնդելով, թե երկար ժամանակ չի տեսել նախկին զուգընկերոջը։
Զոհի մարմինը հայտնաբերվել է միայն 2025 թվականի սեպտեմբերին, երբ տան սենյակներից մեկը վարձակալած երիտասարդը բնակարանում ուժեղ տհաճ հոտ է զգացել։ Ավելի ուշ նա գտել է մարմինը, որը գտնվում էր քայքայման խորացած փուլում և ծածկված էր բրեզենտով։
Ըստ քննության նյութերի՝ կինը զոհի մարմինը թաքցրել է մոտ 11 ամիս։ Գործի քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



