Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզում ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ արդեն տրվել է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 977 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսված է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի Ծովակ-Վարդենիս 9 կիլոմետր երկարության հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքները ներառում են ավտոճանապարհի երթևեկելի մասի հին հիմքի հեռացում ու նոր հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի, եզրաքարերի տեղադրում, մայթերի, ջրահեռացման համակարգի կառուցում, գծանշում, կահավորում, այլ աշխատանքներ։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 270 օրվա ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



