ԵԱՏՄ-ի երկրները կարող են որոշում ընդունել մի շարք ապրանքների մաքսերի իջեցման մասին
ECONOMICSԵվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) հավանություն են տվել ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության նախաձեռնությանը մի շարք բանջարեղենի, արմավի. պիստակի եւ չամիչի ներմուծման մաքսերի նվազեցման վերաբերյալ. որոշումը կարող Է ընդունվել մարտ ամսվա երկրորդ կեսին: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
Այս նախաձեռնության առաջին քննարկումը կայացել Է փետրվարի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոնսուլտատիվ խորհրդում:
Ինչպես գործակալությանը պարզաբանել են ԵԱՏՀ-ում, ծաղկակաղամբի, բրոկոլիի եւ բրյուսելյան կաղամբի ներկրման մաքսատուրքերն առաջարկվում Է 11 – 13 տոկոսից իջեցնել մինչեւ 5 տոկոս՝ ժամանակավոր հիման վրա. պիստակի եւ արմավի մաքսերը՝ մինչեւ 0 տոկոս մշտական հիման վրա, իսկ չամիչինը՝ ժամանակավորապես: