Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան
BLOGԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր։ (8-9%)
Հենց այդ տարբերությունն էլ որոշեց իշխանության ճակատագիրը։
Երբ իշխանությունը ձևավորվում է այսպիսի ծավալի կասկածների պայմաններում, այն այլևս չի կարող ներկայանալ որպես անվիճելի ժողովրդական կամքի կրող։
Լեգիտիմությունը միայն հանրային վստահության արդյունք է։ Իսկ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն։
Լեգիտիմությունը միայն հանրային վստահության արդյունք է։ Իսկ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն։
Զինվորների կուտակումները ընտրատեղամասերում, չնույնականացված անձնագրերի մեծ թիվը և փակ ցուցակներով քվեարկությունները միասին ձևավորում են մի պատկեր, որը ոչ թե փարատում, այլ խորացնում է կեղծված ընտրությունների վերաբերյալ կասկածները։
Այդ պատճառով այսօր իշխանությունը կանգնած է ոչ թե քաղաքական մրցակցության, այլ սեփական լեգիտիմությունը հիմնավորելու խնդրի առաջ։ Որքան բարձր են հնչում նրա հայտարարությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում գլխավոր հարցը․ եթե ամեն ինչ եղել է թափանցիկ և արդար, ապա ինչո՞ւ են շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում անպատասխան։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



