Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ-ից հայտնում են.
«Հունիսի 19-ին՝ կեսգիշերից քիչ անց, ծառայություն իրականացնող մայրաքաղաքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդի։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան չորս գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է քննչական բաժին։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին նույն օրը՝ գիշերվա ժամը 02։35-ին։
Մանթաշյան փողոցում նրանք ձերբակալեցին Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։
Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ։
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է քննչական բաժին։
Նույն օրը՝ ժամը 19։00-ին, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցում ձերբակալեցին և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին մայրաքաղաքի Արամի փողոցի բնակիչ 50-ամյա և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 42-ամյա երկու տղամարդու։
Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ՝ լցված 1,17 գրամ հերոինի նմանվող զանգվածով։ Նա հայտնեց, որ փաթեթում հենց հերոին է։
Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի քննչական բաժին։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են»։
Հետևեք մեզ՝ այստեղ



