Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Գայի պողոտայի և Նանսեն փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 59-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի բնակիչներ 33-ամյա Մենուա Պ․-ի վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և 46-ամյա Արսեն Մ․-ի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ին փոխանցեց, որ բարեբախտաբար վիրավորներ չկան։ «Ավտոբուսը 3-րդ կողմն է հանդիսացել վթարում, քանի որ ավտոբուսի դիմացը միանգամից կտրել են, վիրավորներ չկան։ Մեր տեղեկություններով՝ մոտոցիկլի վարորդը հիվանդանոցից հետ է եկել դեպքի վայր»,- նշեց Ասատրյանը։
Ավելի վաղ գրվել էր, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



