Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Five Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Five Eyes հետախուզական դաշինքը, որի կազմում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, նախազգուշացում է հրապարակել արհեստական բանականության առաջատար մոդելների զարգացման հետ կապված կիբերսպառնալիքների կտրուկ աճի մասինб փոխանցում է Euronews-ը։

Հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ ԱԲ նոր սերունդներն ունակ են զգալիորեն ուժեղացնել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական հնարավորությունները կիբերտարածությունում, ընդ որում՝ փոփոխությունները կարող են ի հայտ գալ ոչ թե տարիների, այլ արդեն առաջիկա ամիսների ընթացքում։

ԱԲ-ն որպես կիբերսպառնալիքների արագացուցիչ

Զեկույցում ընդգծվում է արհեստական բանականության երկակի դերը։ Մի կողմից՝ այն օգնում է բարելավել կիբերպաշտպանությունը՝ ավտոմատացնելով խոցելիությունների հայտնաբերումը և հարձակումներին արձագանքումը։ Մյուս կողմից՝ այն կտրուկ մեծացնում է չարագործների կողմից հնարավոր հարձակումների արագությունը, մասշտաբն ու բարդությունը։

 Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ԱԲ ապագա «սահմանագծային» մոդելները կարող են գերազանցել արդյունաբերության ներկայիս սպասումները և հիմնովին փոխել կիբերտարածությունում հարձակողական և պաշտպանական հնարավորությունների հավասարակշռությունը։ Զեկույցի հիմնական ձևակերպումը խիստ է. խոսքը ոչ թե տարիների, այլ ամիսների մասին է։

Կիբերանվտանգության նոր իրականությունը

Հատուկ ծառայությունները նշում են, որ արդեն իսկ գոյություն ունեցող ԱԲ համակարգերն ունակ են թույլ տեղեր գտնել ենթակառուցվածքներում և պոտենցիալ կերպով օգտագործել դրանք։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ապագա մոդելներին, այլև այսօր հասանելի տեխնոլոգիաներին։ 

Առանցքային խոցելիությունների թվում, որոնք կարող են ուժեղացվել ԱԲ-ի միջոցով, զեկույցում նշվում են՝ նույնականացման և հասանելիության վերահսկման թույլ մեխանիզմները, առանց կանոնավոր թարմացումների հնացած համակարգերը, կազմակերպություններում կիբերպաշտպանության ոչ բավարար պլանավորումը, կրիտիկական համակարգերի ավելորդ կապվածությունը համացանցին, խոցելիությունների վերացման դանդաղ փուլերը։ 

Վերլուծաբանների կարծիքով՝ հենց այս գործոններն են հիմք ստեղծում ԱԲ գործիքների կիրառմամբ հարձակումների մասշտաբավորման համար։

Հավասարակշռության տեղաշարժ. պաշտպանությունից դեպի ավտոմատացված հարձակումներ

Զեկույցում առանձնակի ուշադրություն է դարձվում այն փաստին, որ բաց և կոմերցիոն ԱԲ մոդելների տարածմանը զուգընթաց մեծանում է նաև պոտենցիալ չարագործների համար գործիքների հասանելիությունը։ Որքան արագ է աճում նրանց հաշվարկային հզորությունը և համակարգերի վերլուծության ունակությունը, այնքան մեծանում է հարձակումների ավտոմատացման հավանականությունը, ներառյալ՝ իրական ժամանակում խոցելիությունների որոնումն ու դրանց շահագործումը: Զեկույցում ընդգծվում է, որ կիբերռիսկերի ավանդական գնահատումները կարող են հնանալ բառացիորեն մի քանի ամսվա, այլ ոչ թե տարիների ընթացքում։

Կոչ բիզնեսին և պետություններին

Five Eyes-ը կոչ է անում կառավարություններին և ընկերություններին գործել ավելի արագ և համակարգված։ Առանցքային հանձնարարականների թվում են՝ բազային կիբերպաշտպանության ամրապնդումը, հասանելիության վերահսկողության ուժեղացումը, հնացած ենթակառուցվածքների արդիականացումը և կիբերանվտանգության ինտեգրումը ռազմավարական կառավարման մեջ։

Հատուկ ընդգծվում է անվտանգության մասնագետներին իրական լիազորություններով և ռեսուրսներով օժտելու անհրաժեշտությունը՝ նոր սպառնալիքներին արձագանքելու համար։ Ինչպես նշվում է զեկույցում, հաջողությունը կախված կլինի ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև դրանց կիրառման կարգապահությունից. «գրագետ բազա, արագ արձագանքում և մշտական հարմարեցում փոփոխվող սպառնալիքներին»։

Կարճ ասած

Five Eyes հետախուզական դաշինքը զգուշացնում է, որ արհեստական բանականության առաջատար մոդելները կարող են կտրուկ ուժեղացնել կիբերսպառնալիքները արդեն առաջիկա ամիսներին։ ԱԲ-ն ունակ է միաժամանակ բարելավել պաշտպանությունը և արագացնել հարձակումները՝ դրանք դարձնելով ավելի մասշտաբային և բարդ։ Հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ հիմնական ռիսկը կապված է ենթակառուցվածքների խոցելիությունների և հնացած համակարգերի հետ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել նոր տեխնոլոգիաների օգնությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution