ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Ժնեւում քննարկելու են Սիրիայում հրադադարի հարցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները փետրվարի 19-ին Ժնեւում նպատակային խմբի առաջին հանդիպումը կանցկացնեն Սիրիայում բռնության դադարեցման շուրջ: Այդ մասին, հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով ԳՖՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերին: < /p>
«Մենք ակնկալում ենք, որ հրադադարի շուրջ հատուկ խմբի առաջին հանդիպումը Ժնեւում կկայանա փետրվարի 19-ին՝ օրվա երկրորդ կեսին: Հանդիպման նախագահները կլինեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները»,-ասել Է Շեֆերը:
«Մենք գիտենք, որ ինտենսիվ բանակցություններ են անցկացվում: Մենք առաջընթաց ենք ակնկալում: Գերմանիան նույնպես կմասնակցի այսօր օրվա երկրորդ կեսին կայանալիք հանդիպմանը: Դա կարող Է բռնության մակարդակի զգալի կրճատման շուրջ համաձայնության բերել բոլոր կողմերի միջեւ, որոնք մասնակցել են Վիեննայի բանակցություններին»,-նշել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Նա նաեւ հայտնել Է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները փետրվարի 19-ին հանդիպում են անցկացրել, որպեսզի ավելի լայն քննարկման պատրաստվեն այլ կողմերի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



