Կոսովոյի խորհրդարանում ընդդիմությունը դարձյալ արցունքաբեր գազ է կիրառել
INTERNATIONAL NEWSՓետրվարի 19-ին Կոսովոյի խորհրդարանի՝ այս տարվա առաջին նիստը դեռ չսկսված ընդհատվել Է, քանի որ ընդդիմադիր պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել դահլիճում: Այս մասին, հաղորդել Է Սերբիայի ՏԱՆՅՈՒԳ լրատվական գործակալությունը:
Խորհրդարանականներից ինչ-որ մեկին հաջողվել Է շենք տանել գլանանոթը՝ չնայած մուտքի խիստ վերահսկողությանը եւ ոստիկանության ուժեղացված կարգախմբերին հենց շենքում եւ դրա առջեւ:
Վերջին ամիսներին Կոսովոյի խորհրդարանի գործնականում յուրաքանչյուր նիստ ընդդիմության ներկայացուցիչների կողմից ուղեկցվել Է արցունքաբեր գազի կիարառմամբ, որը հանդես Է գալիս Բելգրադի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մի շարք կետերի, մասնավորապես, Կոսովոյում Սերբական մունիցիպալիտետների ասոցիացիայի ստեղծման դեմ:
Ընդդիմությունը բազմիցս հայտարարել Է, որ կարգելափակի խորհրդարանի աշխատանքը, քանի դեռ չի հասել Իսա Մուստաֆայի եւ նրա կառավարության հրաժարականին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



