13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդեռլանդներում ոստիկանությունը 13-ամյա աղջկա է ձերբակալել՝ ծնողների սպանության կասկածանքով, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Dutch News-ին։
53-ամյա ամուսինների մարմինները հայտնաբերվել են Գրոնինգեն նահանգի Մերստադ քաղաքում գտնվող իրենց տանը։
Ոստիկանությունը շարունակում է դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։ Իրավապահները դեռևս չեն հրապարակում հանցագործության մանրամասները՝ նշելով, որ շարունակվում են դատաբժշկական փորձաքննություններն ու քննչական գործողությունները։
Դեպքի վայրի տան բակում տեղադրված է եղել «Վաճառվում է» ցուցանակ, քանի որ ընտանիքը պատրաստվում էր տեղափոխվել։ Հաղորդվում է նաև, որ ընտանիքի շանը դեպքից հետո տեղափոխել են կենդանիների ապաստարան։
Դեպքի շարժառիթն ու մյուս հանգամանքները դեռևս պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



