Զավեշտալի ֆոտոշարքի շնորհիվ ծովախոզուկները դարձել են համացանցի նոր աստղերը (լուսանկարներ)
LIFEԳաղտնիք չէ, որ կենդանիների մասնակցությամբ զավեշտալի ֆոտոշարքերը միշտ էլ մեծ արձագանք են գտնում վիրտուալ տիրույթում` ֆոտոշարքի հերոսին կամ հերոսներին մի ակնթարթում դարձնելով հայտնի:
Ինչպես նշում է Telegraph.co.uk–ը, այս առումով բացառություն չեն կազմել նաև Ֆուզբերտա և Մի Ջի Փի քույր ծովախոզուկները, որոնք իրենց տիրուհու նախաձեռնությամբ դարձել են ուշագրավ ֆոտոշարքի հերոսներ:
Կենդանիների տիրուհին` գրաֆիկական դիզայներ Մոնիկա Վուն, պատմել է, որ սկզբում սկսել է զվարճալի կրծողներին նկարել սմարթֆոնով զուտ ինքն իր համար: Սակայն նկատելով, թե որքան ֆոտոգենիկ են ծովախոզուկները` Վուն որոշել է նրանց մասնակցությամբ բազմաթիվ թեմատիկ լուսանկարներ անել:
Արդյունքը եղել է ստորև հրապարակված ֆոտոշարքը, որի շնորհիվ փամփլիկ քույրիկները հազարավոր երկրպագուներ են ձեռք բերել համացանցում:












