Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի ազգային շտապ բժշկական ծառայությունը հինգշաբթի օրը Փարիզում գրանցել է ավելի քան 50 մահվան դեպք, որը երկրում գրանցված ամենատաք օրերից մեկն է եղել, հայտնել է BFMTV-ն։
Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում գրանցվել է ընդհանուր առմամբ 55 մահվան դեպք, համեմատած օրական մոտավորապես 10 մահացության սովորական ցուցանիշի հետ։ 25-ը մահացել են սրտի կաթվածից, իսկ 30-ը՝ այլ պատճառներից։
Հեռուստաալիքը նշել է, որ ոչ բոլոր մահերն են եղել շոգի պատճառով, բայց ընդգծել է, որ մահացությունների կտրուկ աճը արտացոլում է ծայրահեղ եղանակային պայմանների հետևանքները։ Այս տվյալները հիմնված են բացառապես SAMU շտապօգնության ծառայության վրա և չեն ներառում փրկարարական ծառայության, մասնավոր բժիշկների կամ երկրի ամենամեծ բժշկական ասոցիացիաների ֆեդերացիայի՝ «SOS Medecins»-ի տվյալները։
Հետևեք մեզ՝ այստեղ



