«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դ-Ռ» ՍՊ ընկերությանը պատկանող «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ախուրյան, Հացիկ բնակավայր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
- արտադրամասի, պահեստային և սառնարանային հատվածների հատակների մակերևույթների որոշ հատվածների սալիկներ եղել են կոտրված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղի վրա եղել է կեղտի կուտակում և բորբոս, եղել է մասնիկները թափվելու վտանգ,
- արտադրական շինության դուռը եղել է ոչ նորոգ և անհարթ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
ՍԱՏՄ
Հետևեք մեզ՝ այստեղ



