Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ժամանակավորապես փակվել է 114 տարրական և միջնակարգ դպրոց։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը՝ փոխանցում է ТАСС-ը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ փակված դպրոցները գտնվում են Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում, որտեղ մասնագետները ներկայումս իրականացնում են շենքերի տեխնիկական ստուգումներ և վնասների գնահատում։ Հաղորդվում է, որ ուսումնական հաստատություններում աշակերտների կամ անձնակազմի շրջանում տուժածներ չեն գրանցվել։
Նշվում է, որ երկրաշարժի մագնիտուդը հասել է 5,8-ի։ Էպիկենտրոնը գտնվել է Տոգանե քաղաքի մոտակայքում, իսկ օջախը՝ մոտ 56 կիլոմետր խորության վրա։ Սեյսմոլոգները այն գնահատում են որպես ուժեղ երկրաշարժ, որը կարող է առաջացնել չափավոր վնասներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



