ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու Սոբյանինը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիա»-ի հնգյակը Պետդումայի ընտրություններում։ Այս մասին տեղեկանում ենք РБК-ից։
Կիրակի Մոսկվայում անցկացվող համագումարի մասնակիցները կհաստատեն կուսակցության ցուցակը։
Դաշնային օրենքի համաձայն, կուսակցությունը կարող է ցուցակի համադաշնային մասում ներառել մինչև 15 մարդու։ Սակայն ընտրական քվեաթերթիկում տպագրվում են միայն առաջին հինգի ազգանունները։
2021 թվականի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի առաջատար հնգյակն այսպիսի տեսք ուներ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Աշխատանքի հերոս Դենիս Պրոցենկո, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելենա Շմելյովա և երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովա։
Հետևեք մեզ՝ այստեղ



