Yerevan, 25.October.2026,
00
:
00
BREAKING

Նոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքում

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադելաիդայի համալսարանի գիտնականներն անցկացրել են պիգմենտային ռետինիտի (որն աշխատանքային տարիքի մարդկանց մոտ անդառնալի կուրության հիմնական պատճառն է) բուժման նոր դեղամիջոցի առաջին փորձարկումը մարդկանց վրա: Կլինիկական փորձարկման նախնական արդյունքները հուսադրող էին և հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

Պիգմենտային ռետինիտը ժառանգական հիվանդություն է, որի դեպքում ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջներն աստիճանաբար մահանում են: Հիվանդության զարգացմանը զուգընթաց՝ տեսողությունը կայուն վատանում է, և ուշ փուլերում բուժման արդյունավետ մեթոդներ գործնականում գոյություն չունեն:

Նոր թերապիան հիմնված է այսպես կոչված լուսաանջատիչ մոլեկուլի վրա: Աչքին անմիջապես ներարկելու դեպքում դեղամիջոցը վերականգնել է ցանցաթաղանթի մնացած բջիջների լուսազգայունությունը՝ չնայած բնական ֆոտոռեցեպտորների կորստին:

Փորձարկումներն անցկացրել են Ադելաիդայի համալսարանի հետազոտողները Վաշինգտոնի համալսարանի գործընկերների հետ համատեղ: Սկզբում փոքր փորձնական հետազոտությունը բացառապես նպատակ ուներ գնահատել նոր դեղամիջոցի անվտանգությունը:

Սակայն որոշ մասնակիցներ ցուցաբերեցին տեսողության բարելավման սկզբնական նշաններ: Որոշ պացիենտներ ավելի լավ արդյունքներ ցուցաբերեցին տեսողական թեստերում, այդ թվում՝ կողմնորոշման և քայլելու վարժություններում: Աչքի ցանցաթաղանթի ծանր վնասվածք ունեցող մի կամավոր հայտնել է լույսի ընկալման նկատելի բարելավման մասին ներարկումից ընդամենը երկու օր անց։

«Այն, ինչ սկսվել էր որպես դեղամիջոցի անվտանգության ոչ մեծ ուսումնասիրություն, այժմ միանգամայն նոր մոտեցման հնարավորություն է ընձեռում աչքերի դեգեներատիվ հիվանդությունների բուժման համար»- հայտնել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Ռոբերտ Քեսոնը։

Նրա խոսքով՝ սա լուսանջատիչի աշխարհում առաջին կլինիկական փորձարկումն է մարդու մոտ։

«Ի տարբերություն գենային թերապիայի, որը թիրախավորում է որոշակի մուտացիաներ, այս մոտեցումը կարող է օգտագործվել ցանցաթաղանթի դեգեներացիաների լայն շրջանակի դեպքում: Ավելին, այն չի պահանջում գենետիկական փոփոխություն, ինչը պարզեցնում է բուժումը և, հնարավոր է՝ նվազեցնում է հնարավոր ռիսկերը», - նշել է գիտնականը։

Հետազոտողներն ընդգծել են, որ դեղամիջոցը լավ է յուրացվել պացիենտների կողմից: Դիտարկման ժամանակահատվածում լուրջ կողմնակի ազդեցություններ կամ աչքի վնասման նշաններ չեն գրանցվել։

Տեսողության սուբյեկտիվ փոփոխություններից բացի, գիտնականները նաև օբյեկտիվ տվյալներ են ստացել. ուղեղի ֆունկցիոնալ տոմոգրաֆիան ցույց է տվել տեսողական հատվածների ակտիվացում դեղամիջոցի ընդունումից հետո։

«Մենք տեսանք առաջին նշանները, թե ինչպես է դեղամիջոցն իսկապես կենսաբանական ազդեցություն ունենում։ Որոշ մասնակիցներ հայտնել են լույսի ընկալման բարելավման մասին, իսկ ուղեղի հետազոտությունները հաստատել են տեսողական կեղևի ակտիվությունը բուժումից հետո։ Սակայն սրանք նախնական արդյունքներ են, որոնք պետք է հաստատվեն ավելի լայնածավալ հետազոտություններով», - ընդգծել է պրոֆեսոր Քեսոնը։

Ներկայում արդեն ընթանում է II փուլի կլինիկական փորձարկումը՝ գնահատելու համար, թե արդյոք նոր դեղամիջոցը կարող է իսկապես բարելավել տեսողությունը պիգմենտային ռետինիտ ունեցող պացիենտների մոտ։ Հետազոտության հեղինակների խոսքով՝ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ցանցաթաղանթի այլ դեգեներատիվ հիվանդությունների բուժման համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'