Հնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի արևելյան շրջաններում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել և մասսայական ավերածությունների պատճառ դարձել Ասամ և Արունաչալ Պրադեշ նահանգներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Hindustan Times թերթին։
Ասամ նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 22,124 մարդ։ Արունաչալ Պրադեշ նահանգում հայտնել են երեք զոհի մասին։ Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Ջրի տակ են անցել 96 գյուղ և 1,600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Վնասվել են տներ և ճանապարհներ, Դհեմաջի շրջանում փլուզվել է 1965 թվականին կառուցված երկաթուղային կամրջի զգալի մասը։ Բնակարաններից զրկված մարդկանց տեղավորում են ժամանակավոր կացարանների ճամբարներում։
Իշխանությունները զգուշացնում են, որ ընթացիկ եղանակային պայմանները կարող են հանգեցնել նոր սողանքների, հանկարծակի ջրհեղեղների և խոցելի շրջաններում առօրյա կյանքի խափանումների։
Հետևեք մեզ՝ այստեղ



