ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը
SOCIETYԺամանակակից արտադրությունը պահանջում է ոչ միայն փորձառու մասնագետներ, այլև շարունակական ուսուցում, նոր գիտելիքներ և մասնագիտական հմտությունների մշտական զարգացում։
Հենց այս նպատակով ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը, որոնք օգնում են՝
գնահատել մասնագիտական կարողությունները,
բացահայտել զարգացման հնարավորությունները,
ձևավորել ավելի ուժեղ և պատրաստված թիմ։
Այս տարի իրականացվել են մանիպուլյատորների օպերատորների և տեխնոլոգիական ավտոհավաքակայանի ունիվերսալ վարորդների ատեստավորման ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 60 աշխատակից:
Նախքան ատեստավորումը կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և գործնական պատրաստության փուլեր՝ ապահովելով մասնակիցների գիտելիքների և հմտությունների ամրապնդումը։
Ատեստավորման արդյունքները հիմք են դարձել վարորդների մասնագիտական խմբավորման, կարողությունների գնահատման և հետագա զարգացման ծրագրերի ձևավորման համար։
Մեր նպատակը պարզ է՝ ներդրում անել մարդկանց զարգացման մեջ, որովհետև անվտանգ, արդյունավետ և մրցունակ արտադրության հիմքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



