Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական խոշորագույն ավիաընկերությունները չեն շահագործում իրենց ունեցած օդանավերի գրեթե 20%-ը՝ պահեստամասերի պակասի և տեխնիկական սպասարկման անհրաժեշտության պատճառով։ Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, ռուսաստանյան ուղևորահոսքի ավելի քան 90%-ն ապահովող 11 ավիաընկերությունների 673 ինքնաթիռներից 130-ն այժմ պարապուրդի է մատնված։ Մինչդեռ մասնագետները նշում են, որ ամռան սեզոնին պլանային սպասարկման պատճառով օդանավերի ընդհանուր թվի մինչև 10%-ի չվերթների չմեկնելը նորմալ ցուցանիշ է համարվում։ Ավելին, եթե հաշվից դուրս թողնենք «Աերոֆլոտ» խումբը, որին բաժին է ընկնում խոշոր ընկերությունների օդանավերի կեսը, ապա մյուս ութ փոխադրողների մոտ չի թռչում պարկի գրեթե մեկ երրորդը՝ 322 ինքնաթիռից 93-ը

Այս ամառ ամենամեծ պարապուրդն ունի մասնավոր խոշորագույն «S7» ավիաընկերությունը, որի 104 օդանավից բաղկացած ավիապարկի մեկ երրորդը չի թռչում․ շարժիչների խնդիրների պատճառով կայանված է 32 միավոր «Ա320neo» և մեկ «Embraer»։ Նմանատիպ խնդրի առաջ են կանգնել նաև «Ուրալյան ավիաուղիները», որոնք չեն շահագործում իրենց 51 ինքնաթիռներից 10-ը, այդ թվում՝ բոլոր ութ «Ա321neo»-ները և մեկական «Ա320» ու «Ա321»։ «Utair»-ի պարագայում 59 օդանավից գետնին է մնացել 9-ը, ընդ որում՝ դրանցից յոթը շահագործումից դուրս են բերվել դեռևս 2023-2025 թվականներին, ներառյալ՝ բոլոր երեք հեռամագիստրալային «Boeing 767»-ները։ Իսկ «Nordwind» ավիաընկերությունում պատկերն է՛լ ավելի մտահոգիչ է․ այս ամառ չվերթներ չի իրականացնում 27 ինքնաթիռից 12-ը, այդ թվում՝ հինգ հեռամագիստրալային «Ա330»-ներից երեքը և չորս հեռագնաց «Boeing 777»-ներից երեքը։

«Red Wings» ավիաընկերությունը պարապուրդի է մատնել իր 26 օդանավերից հինգը, այդ թվում՝ երեք «Boeing 777»-ներից երկուսը։ Բացի այդ, ընկերության ունեցած 20 միավոր «SSJ 100»-ներից երկուսը չեն թռչում արդեն մի քանի ամիս, իսկ երրորդը չվերթներից հեռացվել է հունիսի 18-ին՝ շարժիչների անսարքության պատճառով։ «Smartavia»-ն դադարեցրել է իր 13 օդանավերից երեքի շահագործումը, ներառյալ՝ երկու «Ա320neo»-ները և մեկ «Boeing 737»-ը։ Իրավիճակն է՛լ ավելի բարդ է չարտերային խոշորագույն փոխադրող «Azur Air»-ի մոտ, որի օդանավերի շարժիչների հետ կապված լուրջ խնդիրներ էին հայտնաբերվել. «Ռոսավիացիայի» ստուգումներից հետո ընկերության 23 ինքնաթիռներից թռիչքի թույլտվություն է ստացել միայն 6-ը, ինչը նշանակում է, որ ավիապարկի 74%-ը կայանված է։ Իսկ «Ազիմուտ» ընկերությունում, որն անցյալ շաբաթ հայտարարել էր ավիավառելիքի հետ կապված ճգնաժամային իրավիճակի մասին, պարապուրդի մեջ է գտնվում 19 միավոր «SSJ 100» օդանավերից 4-ը։ Այնուամենայնիվ, ընկերությունից հայտնել են, որ իրենց բոլոր օդանավերը շահագործվում են՝ հաշվի առնելով տեխնիկական սպասարկման պլանային փուլերի անցումը։

«Աերոֆլոտ» խմբի մոտ, որն ունի 349 ինքնաթիռ, ընդհանուր առմամբ չի թռչում 37 օդանավ։ Դրանց մեծ մասը բաժին է ընկնում «Ռոսիա» ավիաընկերությանը, որի 136 օդանավից պարապուրդի մեջ է գտնվում 30-ը։ Մասնավորապես, շահագործման մեջ են ութ հեռամագիստրալային երկհարկանի «Boeing 747»-ներից միայն երկուսը, տասը «Boeing 777»-ներից չորսը և 78 «սուպերջեթերից» (SSJ 100) 61-ը։ Ընդ որում, երկու «SSJ 100» դադարել են չվերթներ իրականացնել վերջերս՝ հունիսի 24-ին՝ շարժիչի անսարքության պատճառով, իսկ մնացածը կայանվել են 2022-2025 թվականների ընթացքում։ Ինչ վերաբերում է բուն «Աերոֆլոտ» ավիաընկերությանը, ապա նրա 171 օդանավից չի թռչում ընդամենը յոթը, այդ թվում՝ վեց «Airbus 320neo»-ներից երեքը, 12 «Ա330»-ներից մեկը, յոթ «Ա350»-ներից մեկը, ինչպես նաև երկու «Boeing 777»։

Ինչպես նշում են «Կոմերսանտ»-ի հետ զրուցած փորձագետները, խոշորագույն ավիաընկերությունների կողմից օդանավերի մեկ երրորդի չշահագործվելը «վատ ցուցանիշ չէ» մի ոլորտի համար, որն արդեն հինգերորդ տարին է, ինչ գտնվում է պատժամիջոցների ներքո։ Այնուամենայնիվ, պարբերականի զրուցակիցները կանխատեսում են, որ 2027 թվականից սկսած ավիապարկի մաշվածությունն ու դուրսգրումն է՛լ ավելի կխորանա՝ օդանավերի հնացման և ռեսուրսների սպառման պատճառով, ինչը հատկապես վերաբերում է «SSJ 100» մոդելներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026