Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը «ВПИСКА» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն չի կարելի համարել լիգայի ամենահարուստ ներկայացուցիչը:
Արմանը UFC-ի մեդիա դեմքերից մեկն է և հայտնի է շքեղության առարկաների՝ թանկարժեք ավտոմեքենաների և ժամացույցների նկատմամբ իր սիրով։ Սակայն, ըստ նրա, պրոմոուշենի այլ մարտիկներ շատ ավելի մեծ եկամուտներ ունեն:
— Կարծում ե՞ս՝ քեզ կարելի է անվանել UFC-ի ամենահարուստ մարտիկը։
— Ոչ, միանշանակ ոչ։
— Իսկ ո՞վ է ամենահարուստը, ըստ քեզ:
— Քոնոր Մաքգրեգորը։ Կարծեմ՝ նա միայն վիսկիի վաճառքից 600 միլիոն դոլար է վաստակել։ Գուցե ի վերջո ես դառնամ UFC-ի ամենահարուստ մարտիկը, երբ ավարտեմ կարիերաս, բայց այս պահին՝ ընդհանրապես ոչ։ Բայց միևնույն է, ասեմ քեզ, որ UFC-ի մարտիկները, ենթադրենք՝ Ալեքս Պերեյրան, ինձնից երկու-երեք անգամ ավելի շատ են վաստակում և՛ UFC-ից, և՛ գովազդներից։ Ջոն Ջոնսը, Իսլամ Մախաչևը…
— Կարծում ե՞ս՝ Իսլամն ավելի հարուստ է:
— Այո՛, նա նույնպես մեծ գումարներ է վաստակում մենամարտերից։
— Նկատի ունեմ, որ դու նաև կողմնակի բիզնես և հարուստ ընտանիք ունես։
— Ընտանիքն ընտանիք է: Իսկ ես՝ ես, — պատասխանել է Ծառուկյանը։
Աղբյուրը՝ Armsport.am:
Հետևեք մեզ՝ այստեղ



