Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Սինիցինը «Евро-Футбол» պարբերականին տված մեկնաբանությունում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
– Եվրոպայում Սպերցյանի մոտ կստացվե՞ր։
«Ինձ թվում է՝ նա բավականաչափ տաղանդավոր է, որպեսզի ուժերը փորձի Եվրոպայում, այլ ոչ թե մեկնի Սաուդյան Արաբիա»։
– Շատերն արդեն սկսել են դատապարտել նրան։ Հասկանո՞ւմ եք այդ մարդկանց։
«Պետք չէ դատապարտել այն խաղացողներին, որոնք հանուն գումարի մեկնում են Սաուդյան Արաբիա կամ այլ լիգաներ, ի վերջո, ֆուտբոլիստների կարիերան կարճ է։ Շատերն են ցանկանում ապահովել իրենց ընտանիքի ապագան՝ հետագայում այդ մասին չանհանգստանալու համար»։
– Որտե՞ղ պետք է «Կրասնոդարը» նրան փոխարինող փնտրի։
«Անգամ պարզ չէ, թե հիմա ումով կարելի է նրան փոխարինել և որտեղ փնտրել այդ խաղացողին։ Հավանաբար, առաջին հերթին՝ ակադեմիայում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր Սպերցյանի տեղափոխությունը սաուդական «Ալ-Ահլի»։
Հետևեք մեզ՝ այստեղ



