Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչի կարիք ունի մաշկը գարնանը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով։ Դրա փոխարեն ավելի լավ է օրական երկու անգամ մաշկը շփել մեկը մեկին փոխհարաբերակցությամբ եռացրած ջրի և կաթի խառնուրդով (դեմքը շփելու համար 1 ճաշի գդալի չափաբաժինն էլ բավական է), սպիրտ չպարունակող լոսյոնով կամ մաքրող դիմային կաթով։ Իսկ եթե Ձեր մաշկը զգայուն է և գարնանային արևից գրգռվում է, ապա խորհուրդ է տրվում այն շփել երիցուկի կամ լորենու ծաղիկներից պատրաստված եփուկով։
Չոր մաշկի վիճակը կբարելավեն տաքացրած բուսական յուղով դիմակները։ Թանզիվը կամ վիրակապը 3-4 շերտով ծալել, թաթախել գոլ բուսական յուղի մեջ և դնել դեմքին` բաց թողնելով միայն քթի և կոպերի հատվածները։ Այնուհետև դեմքը ծածկել չոր շորով կամ սրբիչով, դիմակը պահել 15 րոպե ու հանել, որից հետո դեմքը սրբել խոնավ թղթե անձեռոցիկով կամ սրբիչով, կամ պարզապես չոր բամբակով։ Առաջին հինգ օրերին խորհուրդ է տրվում դիմակը դնել ամեն օր, այնուհետև` շաբաթական երկու անգամ։ Երկու շաբաթ անց դեմքի վիճակը զգալիորեն կբարելավվի, և առավոտյան կարող եք լվացվել սառը ջրով (միայն թե առանց օճառի)։
Յուղոտ և խառը տիպի մաշկը սնուցող բաղադրիչներով հարուստ խնամքի կարիք ունի։ Այդ գործում անփոխարինելի դեր ունեն վիտամինային դիմակները։

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

Խմորիչով դիմակ
Վերցնել 15-20գր խմորիչ, ավելացնել 1,5 թեյի գդալ կիտրոնի, կարմիր կամ սև հաղարջի, կամ էլ թուրինջի հյութ և լավ խառնել։ Ստացված զանգվածը տաքացնել գոլորշու վրա և գոլ վիճակում դիմակը քսել երեսին` պահելով 15 րոպե։

Մասուրի պտուղներով դիմակ
3 ճաշի գդալ մանրացրած մասուրին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և 10 րոպե եփել փակ ամանի մեջ։ Եփուկը լցնել թերմոսի մեջ և պահել ողջ գիշեր։ Առավոտյան փափկած զանգվածը լավ տրորել, խառնել 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին և ստացված զանգվածը քսել նախապես մաքրած դեմքի մաշկին։ Դիմակը պահել 15 րոպե, որից հետո դեմքը լվանալ մասուրի թուրմով։

Մեղրակիտրոնային դիմակ
1 կիտրոնը քամել և ստացված հյութին ավելացնել 2 ճաշի գդալ ծորացող մեղր։ Դիմակը քսել երեսին և պահել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։ Ի դեպ, ստացված զանգվածը կարելի է մի ողջ շաբաթ պահել սառնարանում։ Մեղրակիտրոնային դիմակը կարելի է օգտագործել 2-3 օրը մեկ։ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն դիմակի 15-20 անգամ օգտագործումից հետո։

Բուսական դիմակ
Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, երիցուկ, անանուխ, կատվախոտ, կտավատի հատիկներ, կեչու տերևներ, եղևնու փշատերևներ, բոլորը խառնել իրար և մանրացնել։ Ստացված զանգվածից առանձնացնել 3 ճաշի գդալ, վրան լցնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խյուսի։ Խառնուրդը 10-15 րոպե պահել գոլորշու վրա։ Պատրաստուկը գոլ վիճակում քսել դեմքին և պահել 10-15 րոպե, որից հետո դեմքը լվանալ գոլ ջրով։

Խոտաբույսերով դիմակ
Վերցնել երկուական ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկներ, նարդոս և եղեսպակ, մանրացնել, ավելացնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խիտ խյուսի։ Գոլ վիճակում զանգվածը քսել դեմքին և պարանոցին։ 20 րոպե պահելուց հետո դեմքը և պարանոցը լվանալ նախ գոլ, ապա սառը ջրով։

Դիմակ կեչու հյութից
Վերցնել մեկական ճաշի գդալ թարմ կեչու հյութ և մայոնեզ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, խառնել և ստացված զանգվածը քսել դեմքին։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։

ԿԵՉՈՒ ԲՈՂԲՈՋՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍԱՌՈՒՅՑ

Վերցնել 1 ճաշի գդալ կեչու բողբոջ կամ կեչու 20 մատղաշ տերև, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թրմել էմալապատ կաթսայում։ Ստացվածին ավելացնել մի պտղունց կերակրի սոդա, կաթսան ծածկել և թողնել ողջ գիշեր։ Առավոտյան թրմուկը քամել, լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դնել սառցարանում։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ և երեկո մաշկը մերսել թրմուկից ստացված սառույցի կտորներով։

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ

Գարնանը մեր ձեռքերի մաշկը հաճախ չորանում և ճաքճքում է։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում ամեն լվացվելուց հետո ձեռքերը մերսել պաշտպանիչ քսուքով։ Տեղին է նաև օգտագործել ժողովրդական միջոցները.
- Ձեռքերը և մանավանդ արմունկները օգտակար է մերսել կիտրոնի կեղևով։
- Ձեռքերը մերսել խաշած կարտոֆիլի եփուկով։
- Տաքացրած բուսական յուղը իդեալական միջոց է ձեռքերի անհարթ մաշկի համար (բուսական յուղը խորհուրդ է տրվում քսել ձեռքերին և առ ժամանակ հագնել բամբակե գործվածքից ձեռնոցներ։ (Հարկ եղած դեպքում ձեռնոցները կարելի է պահել ողջ գիշեր)։

ԵԹԵ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԸ ՔԱՄՈՒՑ ԿՈՇՏԱՑԵԼ Է

Եթե դեմքը հողմահարվել է, և արդյունքում մաշկը դարձել է չոր ու թեփոտ, խորհուրդ է տրվում մաքուր մաշկին դնել չորացրած խոտաբույսերի եփուկում թրջած թանզիվե անձեռոցիկներ (վերցնել 3 բաժին լորենու ծաղիկներ, 2 բաժին երիցուկ, 1 բաժին վարդի թերթիկներ և կես բաժին անանուխ։ Ստացված խառնուրդից առանձնացնել 2 ճաշի գդալ և ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր)։


ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Նորմալ մաշկի համար
1 ճաշի գդալ աղացած «Հերկուլես», 3 ճաշի գդալ գոլ կաթ, 1 թեյի գդալ մեղր։

Չոր մաշկի համար
2 թեյի գդալ կեչու մատղաշ տերևները 1/2 բաժակ եռացրած ջրի մեջ թրմել 30 րոպե, ավելացնել 1 ճաշի գդալ կետաճարպային (սպերմացետային) քսուք։

Յուղոտ մաշկի համար
1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ քերած կիտրոն։

Ծերացող մաշկի համար
1 թեյի գդալ ծլեցրած և տրորած ցորենի հատիկներ, 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ բուսական յուղ։

Հանգստացնող դիմակ բորբոքված մաշկի համար
1 ձվի դեղնուց, կես կիտրոնի հյութ, 1 կիտրոնի քերած կեղև, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Քսել դեմքի և պարանոցի մաշկին և պահել 20 րոպե։

ՊԵՊԵՆՆԵՐ ԵՎ ՊԻԳՄԵՆՏԱՅԻՆ ԲԾԵՐ

Պեպենների և պիգմենտային բծերի առաջացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով առավոտյան և երեկոյան դեմքը շփել մաղադանոսի թրմուկից պատրաստված սառցե կտորներով (1 կապոց մաղադանոսը թրմել 250գր եռման ջրում, քամել և թրմուկը լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ)։ Դեմքի մաշկը կարելի է շփել նաև կիտրոնով։ Եթե մաշկին արդեն իսկ գոյացել են պեպեններ և պիգմենտային բծեր, խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սպիտակեցնող դիմակներ։

ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Չոր մաշկի համար
Վերցնել հավասար քանակությամբ կաթի սերուցք և կիտրոնահյութ, խառնել, ավելացնել 5-10 կաթիլ ջրածնի գերօքսիդ։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պարանոցին։

Յուղոտ մաշկի համար
2 ճաշի գդալ 5% ջրածնի գերօքսիդը խառնել 1 թեյի գդալ կաթնաշոռին, ավելացնել 1/4 կիտրոն (քերիչով անցկացված)։ Դիմակը պահել 20 րոպե, այնուհետև դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։



Կաթնաթթվային դիմակ
1/4 բաժակ թթվեցրած կաթը և 1 ճաշի գդալ վարսակալյուրը խառնել այնքան, մինչև մածուկանման զանգված ստացվի։ Դիմակը քսել դեմքին և պահել 15 րոպե։

Կաղամբի դիմակ
Թարմ կաղամբի տերևները աղալ, ավելացնել թթվեցրած կաթ (1:1 հարաբերակցությամբ) և խառնել։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պահել 10 րոպե։

Սպիտակուցային դիմակ
2-3 թեյի գդալ ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 թեյի գդալ ջրածնի գերօքսիդ։ Եթե Ձեր մաշկը ծակոտկեն և յուղոտ չէ, ապա խորհուրդ է տրվում հիմնական բաղադրիչներին ավելացնել նաև կես թեյի գդալ կաթնաշոռ։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns