Ողբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ հայտնաբերել են երեխայի մարմին, այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Shamshyan.com-ին։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ․-ն է, ով նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ



