Գիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌՏՈւ ՄԻՌԷԱ-ի դոցենտ, դեղագործական գիտությունների թեկնածու Մարիա Զոլոտարյովան Life.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ ջրի վառ կանաչ գույնը լճերում և լճակներում կարող է վկայել ոչ թե սովորական ջրիմուռների, այլ ցիանոբակտերիաների վտանգավոր «ծաղկման» մասին։
Մասնագետի խոսքով՝ այդ միկրոօրգանիզմները արտադրում են ցիանոտոքսիններ՝ կենսաբանորեն ակտիվ թունավոր նյութեր, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը։ Դրանք կարող են ազդել լյարդի և նյարդային համակարգի վրա, առաջացնել նոպաներ, ինչպես նաև մաշկի վրա՝ ուժեղ այրվածքներ և քոր։
Զոլոտարյովան ընդգծել է, որ վտանգավոր է ոչ միայն նման ջուրը կուլ տալը, այլ նաև դրա հետ շփումը։ Թունավորման առաջին ախտանշանները՝ սրտխառնոց, ջերմություն և գլխացավ, կարող են ի հայտ գալ մի քանի ժամ անց։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել կանգնած ջրերում լողալուց հատկապես շոգ եղանակին և վատ ինքնազգացողության դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Հետևեք մեզ՝ այստեղ



