Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առողջապահության նախարարությունը հունիսի 29-ին շոգի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարել 22 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում: Համապատասխան ծանուցումը հրապարակվել է գերատեսչության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ընդ որում, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին նախազգուշացումը կտարածվի արդեն 25 քաղաքի վրա: Խոսքը, մասնավորապես, Բարիի, Բոլոնիայի, Վենետիկի, Ջենովայի, Նեապոլի, Ֆլորենցիայի և Միլանի մասին է: Սաստիկ շոգի կապակցությամբ օդերևութաբանները հորդորում են պահպանել անվտանգության բոլոր միջոցները: Սա հատկապես վերաբերում է երեխաներին և տարեցներին. նրանց խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը, շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Ինչպես գրում է «La Repubblica» թերթը, բարձր ջերմաստիճանի պատճառով Լիգուրիայի մարզում տեղ-տեղ արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ՝ օդորակման համակարգերի գերբեռնվածության հետևանքով: Իսկ Հռոմում՝ Կոլիզեումի պատերի մոտ, գործում է բուժկետ և ջուր ցողող հատուկ սարքավորում:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել էր, որ Եվրոպայում արտակարգ շոգերի ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1300 մարդ է մահացել:
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ն Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի։
Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման 6–10°C-ով։
Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում»։
Հետևեք մեզ՝ այստեղ



