ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16-րդ փուլում Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ՝ 3:0 հաշվով և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Ֆրանսիացիները հանդիպման առաջին իսկ րոպեներից տիրեցին նախաձեռնությանը՝գերազանցելով մրցակցին թե՛ գնդակի վերահսկողության, թե՛ ստեղծած վտանգավոր պահերիքանակով։ Առաջին խաղակեսի վերջնամասում նրանց ճնշումն արդյունք տվեց, երբ Կիլիան Մբապեն բացեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսում Դիդիե Դեշամի թիմը շարունակեց վերահսկել խաղի ընթացքը։ 53-րդ րոպեին Բրեդլի Բարկոլան կրկնապատկեց առավելությունը, իսկ 74-րդ րոպեին Մբապեն ձևակերպեց դուբլը՝ վերջնական դարձնելով հաշիվը՝ 3:0։ Այս գոլը Մբապեի համար ԱԱ-ներում խփած 18-րդ գնդակն էր:
Շվեդիայի հավաքականը մի քանի անգամ փորձեց սպառնալ ֆրանսիացիների դարպասին, սակայն եզրափակիչ հարվածներում արդյունավետ չեղավ, մինչդեռ Ֆրանսիայի պաշտպանությունն ու դարպասապահ Մայք Մենյանը գործեցին վստահ։
Մեքսիկայի հավաքականը հաջողությամբ հաղթահարեց աշխարհի առաջնության 1/16-րդ փուլի արգելքը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Էկվադորի նկատմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում մեքսիկացիները վերահսկում էին խաղի ընթացքը՝ ունենալով տարածքային և խաղային առավելություն։ Առաջին խաղակեսում նրանք արդյունավետ օգտագործեցին իրենց պահերը՝ բացելով հաշիվը 23-րդ րոպեին, իսկ 31-րդ րոպեին կրկնապատկեցին առավելությունը։ Մեքսիկացիներից աչքի ընկան Խուլիան Քինոնեսն ու Ռաուլ Խիմենեսը: Էկվադորը փորձեց պատասխանել հակագրոհներով, սակայն չկարողացավ լուրջ խնդիրներ ստեղծել մրցակցի պաշտպանության համար։
Վիճակագրությունն ամբողջությամբ արտացոլում էր Մեքսիկայի գերազանցությունը. տանտերերը զգալի առավելություն ունեին գնդակի վերահսկողության, փոխանցումների քանակի և ճշգրտության ցուցանիշներով, ինչպես նաև ավելի շատ հարվածներ կատարեցին դեպի դարպաս։
Երկրորդ խաղակեսում Մեքսիկան հանգիստ վերահսկեց հանդիպման ընթացքը՝ թույլ չտալով մրցակցին վերադառնալ խաղի մեջ և պահպանելով երկու գնդակի առավելությունը մինչև եզրափակիչ սուլիչը։ Այս հաղթանակի շնորհիվ մեքսիկացիները նվաճեցին աշխարհի առաջնության հաջորդ փուլում:
Հետևեք մեզ՝ այստեղ



