«Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». Ալիև
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել»։ Դրա մասին Բաքվում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևը ասել է նաև, որ Ադրբեջանը Եվրոպական Միության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Ըստ նրա՝ լայն հնարավորություններ կան համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և երկու կողմերի ջանքերով այն նոր փուլ դուրս բերելու համար։
«Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի հետ։ Այսօր Եվրահանձնաժողովի նախագահի և պատվիրակությունների հետ մենք քննարկել ենք շատ լայն և բավականին համապարփակ օրակարգ։ Եվրոպական Միությունը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։ Մեր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպական Միությանը։ Միաժամանակ, Ադրբեջանը նաև Եվրոպական Միության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- հայտարարել է Ալիևը։
Հետևեք մեզ՝ այստեղ



